Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։ 2024-01-27 Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա... 2024-01-27 Սուրբ Սարգսի տոնի առիթով Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: Մասիսի քաղաքապետը երիտասարդներին Նոր կտակարաններ է նվիրել։ Արարողության ավարտին մատուցվել է սիրո ճաշ։ 2024-01-27 Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։ 2024-01-27 |