Երկուշաբթի, Մայիս 6, 2024

 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները Ադրբեջանին, կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացը: Քայլերթին մասնակցում են Տավուշի սահմանային այն գյուղերի բնակիչները, որոնք սահմանազատման հետևանքով հայտնվում են...
2024-05-06
 
ԱՄՆ հայոց արևելյան թեմի 122-րդ թեմական համաժողովի վերջին օրը ներկայացվել են գործունեության վերաբերյալ մանրամասն ֆինանսական հաշվետվություններ, քննարկվել են 2024 և 2025 թվականների բյուջեները: Թեմակալ առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի առաջարկով նախանշվել են թեմի ծրագրերը` մի քանի տարվա կտրվածքով:...
2024-05-06
 
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար վանահայրը ոչ միայն միաբանություն, այլև հայագիտական խոշոր կենտրոնի հինադիրն է, գիտնական, Հայկազյան բառարանի, քրիստոնէական, աղոթական, հոգեւոր, քերականական, մեկնողական ու քերթողական գործերի հեղինակ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին այժմ քննարկում է Մխիթար Սեբաստացու սրբադասման...
2024-05-06
 
Զատկից ուղիղ 40 օր հետո Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք։ Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի...
2024-05-06
 
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած...
2024-05-06
 
Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա...
2024-05-06
 
Արցախցիներին աջակցող ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան եռօրյա ճամբարի շահառուները 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկներն են: Ծրագիրը սկսել է փետրվարին և կտևի մինչև հունիս։ Ամեն փուլին Ծաղկաձոր են գնում մոտ 300 հոգի, որոնցից 100-ը ծնող են, մնացածը...
2024-05-06