Շաբաթ, Ապրիլ 19, 2025

 
Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է Ավագ Ուրբաթ օրվան, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, օրը...
2025-04-19
 
Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս...
2025-04-19
 
Եկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար:...
2025-04-19
 
Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի...
2025-04-19
 
Հավատացյալները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են գնացել պահքը եզրափակելու, Հաղորդություն ստանալու և Քրիստոսի կենարար հարության ավետիսը եկեղեցուց տուն տանելու։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից և խորանի մոտ դրված մոմերից ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:
2025-04-19
 
Խաչելության կարգից հետո Ավագ Ուրբաթ երեկոյան կատարվել է Հիսուսի խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Քրիստոսի թաղման կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
2025-04-19