ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 2024

Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ և Ֆրանսիայի հայոց թեմի հովանավորությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և Գուգարաց թեմը սկսում են մասնագիտական վերապատրաստման եռամսյա ծրագիր: Մասնակիցները արցախցի կանայք են: Այս ծրագրով նոր բնակավայրում ինտեգրման հնարավորություններ են տրամադրում...
Բրազիլիայի հայոց թեմի ջանքերով թարգմանությունը լույս է տեսել առանձին գրքույկով։ Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագից հետո, Սան Պաոլոյի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը սուրբ խաչով օրհնել է Նարեկացու նշանավոր աղոթագրքի...
Սուրբ Էջմիածնում քահանաներին վերապատրաստման երեքշաբաթյա դասընթացին մասնակցելու համար մոտ քսան քահանա է եկել աշխարհի տարբեր երկրների հայոց թեմերից: Նորին սրբությունը նկատել է, որ նրանք Մայր Աթոռի սուրբ և նվիրական մթնոլորտին հաղորդակցվելու հնարավորույթյուն են ստացել։ Ամեն ամիս Մայր Աթոռում քահանաների...
ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել...
ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները եկեղեցուն օգնելու նպատակով որպես կամավոր այցելել են Մայր Աթոռ։ Նրանք մաքրել են բաց խորանը, կարգի են բերել հին գերեզմանատունը, լվացել են տաճարի ծիսական գորգերից մի քանիսը։ Ծրագրով աշխարհի տարբեր գաղթօջախներից եկել են 15-18 տարեկան պատանիներ, որոնք երեք...
Հայաստանից, Հնդկաստանից, Եվրոպայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգների երկու թեմերից համաժողովին միացել են 100-ից ավելի ուսուցիչներ։ Մասնագետները ներկայացրել են դասավանդման մեթոդական և գնահատման խնդիրները, Թումանյանի, Զոհրապի, Շանթի և այլ գրողների ստեղծագործությունները, արևելահայ և արևմտահայ նոր և...
Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ 8-15 տարեկան ավելի քան 100 արցախցի երեխա մեկ շաբաթ անցկացրել է Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Հանգիստի ծախսն ամբողջությամբ հոգացել է Ֆրանսիայի հայոց թեմը:
Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է «Մայրություն և ընտանիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Արդեն երրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները խաղ-մրցույթով են նախապատրաստվում Աստվածամոր տոնի պատարագին: Ավելի քան 10 թիմերի միջեւ ընթացող թեժ պայքարում...
ԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վերափոխման նախատոնակի երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է նոր ընծայաբերված զանգի օծման արարողություն: Տանիքի և զանգակատան հիմնանորոգումից հետո օծված զանգը կտեղադրվի զանգակատանը և կդառնա Սուրբ Աստվածածին եկեղեցու անբաժանելի մասը: Իսկ...
Սբ․ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է Պատարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարգին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչը Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել:
Պատարագիչ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը խոսել է Ատվածամոր դերի ու մարդկության փրկության մասին: Սուրբ Մարիամը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայ եկեղեցու սրբերի դասում: Նա երկինք է փոխադրվել ոչ միայն հոգով, այլև մարմնով: Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ պատարագի ավարտին կատարվել է խաղողօրհնեքի...
Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագել է Պողոս վարդապետ Վարդանյանը: Տիրամոր վերափոխումը չորրորդ տաղավար տոնն է, որ նշում է Հայ Առաքելական եկեղեցին։ Խաղողօրհնեքը տոնի ամենատարածված անվանումներից էՙ Վերափոխման տոնին խաղողն է հասունանում, խորանները զարդարում են խաղողով լի կողովները:...
Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում հայ համայնքի գրեթե բոլոր անդամներն են մասնակցել Տիրամոր վերափոխման տոնի նախապատրաստմանը: Սուրբ Աստվածածնին նվիրված տաղավար տոնը համախմբվելու, միասին ժամանակ անցկացնելու, տոնելու առիթ է դարձել: Բրազիլիայի հայոց թեմը կազմավորվել է 1980-ականների սկզբին, այդ ժամանակներից...
Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով տոնական սուրբ պատարագ է մատուցվել Հայ Առաքելական Եկեղեցիներում: Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը Պատարգին մասնակցել են Սուրբ Գայանե վանքում: Արարողության ավարտին օրհնված խաղող է բաժանվել մարդկանց: Սուրբ խորանից Հայոց հովվապետը աղոթել և...
«Նավակատիք»‎ կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ու «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը Վերափոխման տոնի երեկոյան «Երազ» այգում մարդկանց խաղեր են առաջարկել, հրավիրել են պարելու, պատմել տոնի ավանդությունները:  
Հայ առաքելական եկեղեցու թեմերի սոցիալ-կրթական կենտրոնների աշխատակիցները մասնակցել են «Ընտանեկան բարեկեցությանը նպաստող ժամանակակից հնարքները և մեդիա դաշտի օգտակարությունը» թեմայով քննարկման։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի...
Ավելի քան 140 երիտասարդների մասնակցությամբ Արագածոտնի թեմում անցկացվել է «Մենք երիտասարդներ ենք, ովքեր ծառայում են դարավոր եկեղեցուն» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը: Երիտասարդների հետ քննարկումներ են անցկացրել արվեստի և գիտության ներկայացուցիչներ, հոգևորականներ՝ յուրաքանչյուրն...
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մալխասյանի առաջնորդությամբ արդեն մի քանի տարի է տեղի են ունենում ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք: Նրանց հետ հանդիպմանը Հայոց Հայրապետը կարևոր է համարել աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռի հետ։ Նորին Սրբությունը...
Արագածոտնի թեմը օգոստոսի 25-ին հրավիրում է Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու օծման 12-րդ տարեդարձի առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին։ Առավոտյան 9:30-ին Սուրբ Նարեկ մատուռից թափորով Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը...
Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում կայացել է «Ստեղծող մանկանց», «Խմբերգային պարտիտուտի վերադաշնակում», «Տաղք տաղավարաց» ուսումնական ձեռնարկի և ժողովածուների շնորհանդեսը։ Ձեռնարկը և ժողովածուները հրատարակության է պատրաստել խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը: Հեղինակը Տաղավար տոների...
Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի եկեղեցու, զանգակատան և դամբարանատան ամրակայման և վերականգնման աշխատանքները սկսվել են: Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակը կրաքարե շարվածք է ունեցել, որն հիմա հեռացվել է և հիմքերի ամրակայումից հետո նոր հատակ կշարվի: Առաջին հարկի ավանդատան պատուհանների վնասված...
Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները:  
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Սուրբ Աստվածածին եկեղեցին բարեկարգումից, կահավորումից ու նորոգումից հետո վերաօծվել է Դորբանդավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին վաղ միջնադարի կառույց է: Վերջին անգամ նորոգվել է 1980-ականներին: Թեմակալ առաջնորդի նախաձեռնությամբ մի խումբ տեղացի բարերարներ հոգացել են եկեղեցու բարեկարգման և կահավորման մասին: Փոխվել են դռներն ու պատուհանները, լուծվել է լուսավորության հարցը։ Եկեղեցուն...
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի նիստ։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝...
Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հոգեբաններ, մանկավարժներ՝ նպատակ ունենալով մշակույթի լեզվով հասարակության հետ խոսել համամարդկային արժեքների՝ սիրո, հանդուրժողականության և խաղաղասիրության մասին: Փառատոնը կազմակերպել է «Երեխաների...
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպել է պատմամշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ գիտաժողով։ Պատմաբան Հովիկ Ավանեսովը անդրադարձել է 1960-ականներից սկսած՝ հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը, որի աշխարհագրությունն ավելի...
Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռին է նվիրել 1839 թվականին պատրաստված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու խաչը, որը Սրբազանը մոտ հիսուն տարի առաջ է ձեռք բերել։ Նա Մայր աթոռին է նվիրել նաեւ Կիլիկիայի Լևոն թագավորի շրջանի մետաղադրամով 1275 թվականին պատրաստված եզակի մատանի։ Վիգեն արքեպիսկոպոսը Մայր Աթոռի...
Ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի...
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման առիթով եկեղեցի է բերվել Բժշկության աղոթագիրքը Այս տարի լրանում է Արագածոտնի թեմի Վարդենիս համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը: Այդ առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի է բերվել բազմաթիվ հրաշագործություններով, բժշկություններով հայտնի Ավետարանը: Սուրբ գիրքը հրատարակվել է 1710 թավկանին: Ժողովուրդն այն անվանել է Պապեյ Նարեկ,...
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վանաձորում, ապա շարունակվել Երեւանում: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հոգեբաններ, մանկավարժներ՝ նպատակ ունենալով մշակույթի լեզվով հասարակության հետ խոսել համամարդկային արժեքների՝...
Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում: Այստեղ կարճատև պեղումներ իրականացվել էին 2021 թվականից, սակայն վանական համալիրի ամրակայման և վերականգնման նպատակով առավել մասշտաբային պեղումներ...