Վերաբացվեց Նոր Գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին

Կոտայքի մարզի Նոր Գյուղի եկեղեցին վերակառուցվել է: Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաբացման օրը Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվեցին Սուրբ սեղանը, Մարիամ Աստվածածնի սրբապատկերը և մկրտության սուրբ ավազանը: Այսուհետ համայնքը կունենա նաև իր հոգևոր սպասավորը:

2017-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ