Հայաստանում շուրջ 5 տարի է՝ գործում է խնամատար ընտանիքի ինստիտուտը։ Ծրագիրը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Միջազգայի զարգացման գործակալության և Սոցապնախարարության կողմից է իրականացվում։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխային պատսպարում է խնամատար ընտանիքը, որտեղ նա ստանում է ընտանեկան դաստիարակություն, սեր ու ջերմություն։ Հընթացս քայլեր են ձեռնարկվում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապ հաստատելու և 18 տարին լրանալուն պես խնամյալին իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։
«Մեր երկրում գործող խնամքի գիշերօթիկ հաստատությունները պատսպարում են երեխաներին, սակայն ընտանեկան հարկ չեն դառնում և այդ հաստատություններից դուրս եկած չափահասները բազմաթիվ խնդիրներ են ունենում: Ամենամեծ տարբերությունը սա է՝ ընտանեկան խնամքի ապահովումը, որը մանկատան պայմաններում ցավոք սրտի հնարավոր չէ»
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Շարք: Օր 6-րդ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2017-07-01T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար