Քահանայի որդի Մկրտիչ Խերանյանը Գևորգյան հոգևոր ճեմարան ընդուվելը համարում էր իր կյանքի ամենաերջանիկ ու բախտորոշ պահը։ Նա այնքան արագ ու կատարյալ յուրացրեց հայոց լեզուն, որ փնտրված ու սիրելի ուսուցիչ դարձավ։ Խերանյանի գրքերը սպառվում էին շատ արագ, դառնում ֆիլմ ու բեմադրություն, սակայն ստեղծագործական կենսագրության մեծագույն նվաճումը դարձավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար թարգմանությունը։ Միակը բազմաթիվ թարգմանություններից, որը Հայ Առաքելական եկեղեցին համարեց կանոնական և արտոնեց տպագրությունը։
Շարք: Նշանավոր ճեմարանականներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հովհաննես Երանյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան2021-08-17T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար