Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման 10-րդ տարեդարձի առիթով հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1860-ական թվականներին: Խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման վերածվել է պահեստի և ժամանակի ընթացքում խոնարհվել է: Եկեղեցին վերակառուցվել և վերաօծվել է 2014-ին։
2024-07-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ