Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը անցնող տարվա ընթացքում հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը հանրահռչակող համերգարշար է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։ 14 ելույթների ընթացքում երաժիշտը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզի նվագակցությամբ եզրզփակիչ համերգը կայացել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
2024-12-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ