Ռաֆայել Իսրայելյանը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտածողության շարունակողն էր: Իսրայելյանի նախագծով են կառուցվել 1915թ.-ի Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնում, Բյուրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառանոցը, Երևանում՝ Նկարիչների տան շենքը, Հաղթանակի» հուշակոթողը, Մասիսի տաճարը», որին ժողովուդը Չարենցի կամար անվանումն է տվել: Նա է աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողը: Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործության պսակը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրն է:
Շարք: Հանրագիտարան
2015-12-17T19:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար