Սերգեյ Սարկիսովին շնորհվել է Հայ եկեղեցու պատվո բարձրագույն շքանշան

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին` հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Հայոց կաթողիկոսն ընդգծեց վիրահայոց հոգևոր կյանքում Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու անգնահատելի դերը, որի վերականգնման հարցում է մեծ է եղել Սարկիսովի ներդրումը: 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նշան Աբասյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2016-02-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ