ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը կմեկնարկի հուլիսի 6-ին։ Հունիսի 20-ից 24-ը Հռոմում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության հանձնախմբի 18-րդ ժողովը։ Դամասկոսի «Թեքեյան» մշակութային միության վարչությունը հանդիպել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյանի հետ։ Հոլանդիայի Արնեհեմ քաղաքում տեղի է ունեցել Նիդեռլանդներում գործող Հայոց եկեղեցու բոլոր ծխերի ներկայացուցիչների այս տարվա 2-րդ ժողովը: «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգևատրվել Գերմանիայի հայոց թեմի սարկավագ Կարպիս Գարագավաֆը։ Ավանի Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցում լուսաձայնային ինստալացիա-ցուցադրություն է կազմակերպվել։ Սուրբ Աննա եկեղեցու ամառային բացօթյա համերգաշարը շարունակվել է «Կոմիտաս» լարային քառյակի համերգով։

 
2022-06-27T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ