Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին:
2023-01-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ