Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան-ընծայարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ միջին և ավագ հանրակրթական կամ այլ կրթությամբ 15 տարեկանից բարձր հայորդիների համար: Ընծայարան ընդունվելու համար դիմորդները գրավոր քննություններ են հանձնելու Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաներից, հարցազրույցի միջոցով կստուգվեն նաև երաժշտական և քրիստոնեական գիտելիքները:

 
2024-06-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ