Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցել են Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական: Նրանք դատապարտել են մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող ոստիկանական ուժերի գործողությունը։ Քահանաները հայտարարել են, որ դա հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ ամոթալի արարք էր:

 
2024-06-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ