Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրը կմատուցվի տոնական պատարագ: Մինչ այդ՝ սեպտեմբերի 9-ից սկսվել է տոնին նախորդող շաբաթապահքը, որի ընթացքում հավատացյալները աղոթքով կպատրաստվեն Սուրբ Խաչի բարձրացման տոնին: Խաչվերացի հիմքում պատմական այն դեպքն է, երբ Երուսաղեմի Ս. Հարության տաճարից գերեվարված Աստվածընկալ Ս. Խաչը ազատագրվել է մոտ քսանամյա գերությունից: Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվել է հայոց Կարին քաղաք, ապա Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Երուսաղեմ:
2024-09-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ