Հունվար 2024

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Դեկտեմբերի 31-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր միաբանական ընթրիք, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռի հովանու ներքո ապաստան գտած արցախցի ընտանիքները։
 
Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ամանորի գիշերը կատարվեց նռնօրհնեք:
 
 
 
 
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագից հետո տնօրհնյաց կարգ կատարվեց հայրապետական նստավայրում։
 
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
 
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում
 
Հունվարի 6-ի առավոտյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի զանգերն ազդարարեցին հայրապետական պատարագի սկիզբը: Հայ եկեղեցու գահակալը Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատարագ մատուցեց, կատարեց Ջրօրհնեքի կարգ: Ամենայն հայոց հայրապետը Ս. Ծննդյան պատգամն ուղղեց համայն ժողովրդին, քաջալերեց և...
 
 
8
9
10
11
12
13
14
Ս. Պայծառակերպություն մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը:  
 
Բազմավաստակ սրբազան հայրը հուղարկավորվեց Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:  
 
Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում տոնական պատարգը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Սրբազանը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը: Կատարվեց Ջրօրհնեքի կարգ:  
 
Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: Կատարվեց ջրօրհնյաց կարգ, խաչի կնքահայրը բարերար Անդրե Կիսաջիկյանն էր:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 6-ին տեղի ուենացավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր և Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգը ղեկավարում էր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
 
 
 
 
Սիրիայի նախագահական պալատի պետնախարար Մանսուր Ազամը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարան: Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները շնորհավորել են դավանակից հոգևոր հայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հունաց Թեոֆիլոս 3-րդ պատրիարքի հետ հանդիպմանը...
 
Հունվարի 11-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տնօրհնեք և ջրօրհնեք կատավեց: Սուրբ Ծննդյան տնօրհնյաց այս շրջանում բժշկական կենտրոնում օրհնվեց հացը, աղը, ջուրը և ողջ հաստատությունը: Տնօրհնեքի կարգը կատարեց բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տ. Սահակ քահանա Սահակյանը:  
 
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ: Օրվա խորհուրդն է՝ մանուկ հասակում մկրտության շնորհներով զարդարել նորածիններին և անվանակոչել իմաստալի անուններով:  
 
Սուրբ Ծննդյան տոներին Մայր Աթոռում գտնվող բեյրութահայ բարերարներ Անահիտ և Հրայր Տանձիկյանները այցելել են Շիրակի թեմում հանգրվանած արցախցիներին: Բեյրութում գործող «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» Տանձիկյանների միջոցով Սբ. Ծննդյան նվերներ էր ուղարկել արցախցի ընտանիքների: Շուրջ 100...
 
 
 
15
16
17
18
19
20
21
 
 
 
 
Մեր նկարահանող խումբը Նորքի հայորդյաց տանն է։ Այստեղ 700 սան է ուսանում: Պատմում ենք նրանց հաջողությունների մասին։  
 
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը նշում է հին տոմարով՝ հունվարի 19-ին: Մեկ օր առաջ, հունվարի 18-ին, Պատրիարքության միաբանները, քահանաները և Ժառանգավորաց վարժարանի սաները Ս․ Հակոբյանց վանքից թափորով ուղևորվել են դեպի Բեթղեհեմ:  
 
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվական այց է կատարել Իսպանիայի Մալագա համայնք։ Լոս Անջելեսի Ս․ Հրեշտակաց տիրամայր կաթոլիկ մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ միջոցառում՝ «Մեկ պատճառ, բազմաթիվ հավատքներ...
 
Առաջավորացը մեր եկեղեցու առաջին պահքն է: Նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Ս․ Սարգսի տոնից երկու շաբաթ անց՝ փետրվարի 12-ին, կսկսվի Մեծ Պահքը, որը կավարտվի Սուրբ Հարության տոնին՝ մարտի 31-ին։  
 
 
22
23
24
25
26
27
28
Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։
 
Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա հայրապետի տնօրինությամբ։...
 
Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի...
 
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, Սուրբ Սարգսի տոնից առաջ, «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոն էին կազմակերպել։  
 
Երաժշտություններ կավե քանդակների մեջ․ ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանի «Հողի երգը» ցուցահանդեսի աշխատանքները այսպես կարելի է բնորոշել։  
 
Ավարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան:  
 
 
 
 
Տոնի առթիվ Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: 2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
 
Եվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի...
 
Ամմանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձած 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն այժմ պատրաստվում է հաջորդ մրցաշարին։ Նա Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան ըմբշամարտի դասարանի սան է: Էջմիածնի հայորդյաց տանը, որ...
 
Հռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա...
 
Սուրբ Սարգսի տոնի առիթով Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: Մասիսի քաղաքապետը երիտասարդներին Նոր կտակարաններ է նվիրել։ Արարողության ավարտին մատուցվել է սիրո ճաշ։
 
Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։
 
Ամենայն հայոց հայրապետը մտահոգություն է հայտնում աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի համար, մասնավորապես Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Վեհափառը հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և...
 
Պանթեոնում հոգևորականները ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների հուշահամալիրի մոտ, ապա հոգևոր հայրերը աղոթել են զինվորների հոգիների խաղաղության համար: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը պատարագ է մատուցել Սուրբ Գայանե վանքում:
 
29
30
31
1
2
3
4
Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ:
 
ԱՀԹ-ի և Աշխարհի հայ նկարիչների միության ջանքերով Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսին նվիված կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է Քառասուն արվեստագետ։ Ներկայացված աշխատանքները հիմնականում հոգեւոր թեմաներով են եղել։ Ցուցահանդեսում ներկայացված լավագույն ստեղծագոծությունների...
 
Սուրբ Սարգսի տոնի առիթով ԱՀԹ-ն և «Բուկինիստ» գրախանութը կազմակերպել են «Իմ գաղտնի գրքասեր» ակցիան, որով սիրահարները հատուկ զեղչով գնում են գրքեր և հասցեագրում իրենց սիրելիին։ Այս տարի գրքասերներն ամենաշատը նվիրել էին Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։  
 
Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական...