Հունիսի 6-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնակեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար Մայր Աթոռ են ժամանել նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Ժողովի՝ ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ընթաքում կանոնադրական հարցերի քննարկումից բացի կընտրվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: Ժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2017-06-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ