Ցարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։
Շարք: Հանրագիտարան
2018-03-16T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար