Հանրության ընկալման մեջ գրեթե անկասկած է, որ հայաստանյան ներկա փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Հետևաբար, յուրաքանչյուրը ձգտում է իր ներդրումն ունենալ նաև իշխանափոխությանը հաջորդող գործընթացներում։ Պահանջված կլինի՞այսուհետ քաղաքացու ներդրումը, որն այդքան գնահատվում էր հեղափոխության թեժ օրերին: Ինչպիսի՞ն է իշխանություն-հանրություն կապը և ի՞նչ ներուժ ունի նրանց հաղորդակցության ներկա ձևը սոցիալական կառուցվածքների փոփոխության առումով: Քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը:
Շարք: Տարբերակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2018-05-16T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար