![Մարտիրոս Բադալյան Alt](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/42ee833d972f5bc225d780707db263e3.jpg?itok=yAXhF3Ji)
Գեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում: Շատերի նման հասուն տարիքում է առնչվել հոգևոր մշակույթի հետ, սիրել ու ներշնչվել: Կյանքի դասեր քաղել է տատի պատմած հեքիաթներից, մեկուսի աղոթքներից ու ծնողների պարկեշտ կենսաձևից: Այսօր փորձում է իր իմացածը փոխանցել զավակներին, ուսանողներին, թատրոն հաճախող երեխաներին:
Շարք: Աստված իմ մեջ
Ստեղծագործական խմբի անդամներ: Ռեժիսոր Էրիկ Սարգսյան
,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Հեղինակ Լիանա Չիչակյան2014-10-01T10:00:37+04:00
Telecast type: Հաղորդաշար