Խնձորեսկ գյուղում պահպանվում են ժայռափոր տներ, որոնք մինչեւ նախորդ դարի կեսերը բնակելի են եղել։ Այդ քարանձավները բնական չեն՝ բնակիչներն են փորել։ Դրանք հատկապես ռազմական նշանակություն են ունեցել, որովհետեւ թշնամիների հարձակման ժամանակ սյունեցիները քարանձավներն օգտագործել են որպես թաքստոց-կրակակետեր։ Գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեցող գյուղի քարանձավներում պահպանվում են թախտեր, արդուկներ ու նորածնի օրորոցներ։
Շարք: Սահմանին
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Գագիկ Հարությունյան
,
Ռեժիսոր Գագիկ Հարությունյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Գևորգ Ավագյան2024-01-30T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար