Քարվաճառում 44-օրյա պատերազմում վիրավորված փոխգնդապետ Լեւոն Գեւորգյանը բժիշկների երկարատեւ ու տքնաջան պայքարից հետո սկսել է քայլել։ Ամենասկզբում բժիշկները նույնիսկ քննարկել են նրա երկու ոտքը ամպուտացնելու հարցը։ Հիմա Լեւոնը լիարժեք վերադարձել է կյանք։ Նա հայկական բանակում է 17 տարեկանից։ Քառօրյա պատերազմից հետո թոշակի էր անցել: 44-օրյա պատերազմի առաջին օրերից Աշտարակի մարտական ջոկատով մեկնել է Քարվաճառ, որտեղ մանրամասն ճանաչում էր ամեն թուփ ու ծառ: Մարտական ջոկատը այդ ընթացքում 3 զոհ է տվել ու 4 վիրավոր է տվել՝ հինգերորդը Լեւոնն է եղել։

2024-11-04T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ