Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի անդամները մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական խնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։ Նրանք հաստանել են, որ Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման խնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում։

 

2024-11-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ