Բարի լուրն ավետելու և օրհնություն բաշխելու համար քահանաներն այցելում են հավատացյալների տներ, օրհնում տան բարիքներն ու ընտանիքի անդամներին: Ավետարանիչների վկայությամբ՝ տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել՝ պատգամելով իր աշակերներին, որ տուն մտնելիս խաղաղություն ցանկանան այդ տանը: Առաջին դարից առաքյալները Ծննդյան ու Հրաշափառ Հարության բարի լուրն ավետելու և օրհնություն բաշխելու համար այցելում էին հավատացյալների տները: Հոգևոր բարեպաշտական այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին տնօրհնեքի միջոցով շարունակում է մինչև այսօր:

 
2025-01-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ