![](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/Ek%20mastrer%2003.02.2025.mpg_snapshot_08.38.169.jpg?itok=ER-7tyvC)
Հինգ տարվա ընդմիջումից հետո մաշտոցյան Մատենադարանը լույս է ընծայել հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի 11-րդ հատորը: Հատորի խմբագիրներն են Գևորգ Տեր-Վարդանյանը և Գուրգեն Գասպարյանը: 300 ձեռագիր մատյանում ընդգրկված 312 ձեռագիր և 3 տպագիր գրքի ընդարձակ նկարագրություններն են, որոնք կատարել են ձեռագրագիտության բաժնի գիտաշխատողները երջանկահիշատակ Գևորգ Տեր-Վարդանյանի ղեկավարությամբ:
2025-02-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ