Անկախության շրջանում վերացավ աստվածմարտությունը, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համար նոր պայմաններ առաջացան: Դրականորեն փոխվեց օրենսդրական միջավայրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերանայեց թեմերի կառուցվածքը, վերականգնեց կանոնական ու վարչական կյանքը, հոգևոր կյանքի աշխուժացման համար կառուցվեցին ու նորոգվեցին եկեղեցիներ, հրատարակվեց կրոնական գրականություն, պատրաստվեցին նոր հոգևորականներ: Ինչպե՞ս են արտացոլվում եկեղեցու մշակութային, կրթական ու կրոնական գործառույթները ազգային կյանքում: Քննարկում են Ասողիկ քահանա Կարապետյանը և երաժիշտ Վահան Արծրունին:
Շարք: Տարբերակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Գարեգին Պապոյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2016-09-28T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար