Մշակութային ազդագիր 25.06.2018

Հունիսի 22-ից 24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը նշել է ծննդյան 70 և բեմական գործունեության 50-ամյակները:
Հունիսի 22-ին մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Նահուբորու Օհարայի և Արա Հայթայանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Փլուզում և ներդաշնակություն» խորագրի ներքո:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «Անմատչելիության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։
Հայաստանի ազգային պատկերասրահն ամառային կրթական ծրագիր է իրականացնում՝ նախատեսված դպրոցահասակ պատանիների համար:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2018-06-25T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ