Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում նախաձեռնեց «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը: Միջոցառման առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության խնդիրներն էին։ Հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Վիեննայից և մեր տաղավարում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանն է և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2022-05-19T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ