Հունվարի 25-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց Հայաստանի Հանրապետության և հայոց բանակի անսասանության համար: Սուրբ պատարագի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան արարողություն` հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հոգիների խաղաղության համար:
2015-01-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ