Փետրվարի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն: Պատվիրակության անդամները հյուրընկալվեցին նաև «Բարձունք 5165» հայ -ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպությունում։
2023-02-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ