Բեյրութի Նոր Հաճն հայաշատ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը նորոգվել են: Նորոգվում է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան հայ առաջնորդանիստ եկեղեցին: Երուսաղեմի պատրիարքները և հոգևոր պետերը իրենց զորակցությունն են հայտնել Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին` Երուսաղեմի հայկական թաղամասը անխաթար պահպանելու և սուրբ քաղաքում հայերի պատմական ներկայությունը չվտանգելու համար նրանց գործադրած ջանքերին: Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու շարականները:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-11-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ