Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում մատուցել է կիրակնօրյա Պատարագ, որի ավարտին եկեղեցում կատարվել է դպրական ձեռնադրություն: Եկեղեցական ծառայության առաջին աստիճանի են կոչվել 23 պատանիներ: Նրանցից 10-ը Ախալքալաքի, 10-ը՝ Նինոծմինդայի և երեքը՝ Ախալցխայի հայոց եկեղեցիներում են սպասավորում: Կիրակոս Սրբազանը ձեռնադրվողների գլխից մազափունջ է կտրել՝ որպես աշխարհիկ ցանկություններից հրաժարվելու խորհրդանիշ: Այնուհետև նրանց տվել է Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ և բաժակ: Դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:

2025-01-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ