Alt

Թանգարանային գիշերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Արդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները միացել են Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին: Այս տարվա ցուցադրությունների ու միջոցառումների առանցքում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Այդ առիթով Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել էր հատուկ բանախոսություն` Պատմամշակութային արժեքների ժողովումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ եղեռնի օրերին»: Այցելուներին սպասվում էր նաև երգեհոնային համերգ, որին հաջորդեց Մայր Աթոռի արխիվները վկայում են...» ֆիլմի դիտումը: Ցուցանմուշներից կարևորը Հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերն էր:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նշան Աբասյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2015-05-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ