Արցախցի վարորդ-երեխաների մասին պատմող ֆիլմը 17 մրցանակ է ստացել
3 տարի առաջ մամուլը գրեց Արցախցի տասնչորսամյա Վահեի և տասնմեկամյա Աշոտի սխրագործության մասին, որոնք 44-օրյա պատերազմի օրերին նստել էին իրենց հայրերի մեքենաների ղեկին, անցել՝ 250 կմ և փրկել ոչ միայն իրենց հարազատներին, այլև հարևաններին ու ճանապարհին հանդիպած հայրենակիցներին: Կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն այս պատմության հիման վրա նկարահանել է խաղարկային կարճամետրաժ ֆիլմ: «250 կմ» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 23 կինոփառատոններում և ստացել 17 մրցանակ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հասմիկ Մովսիսյանը:
Շարք: Արտֆոկուս
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Անահիտ Մարգարյան
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2024-05-05T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար