Տարվա առաջին կեսին քաղաքական օրակարգի գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն էր և այդ համատեքստում, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ դրանից բխող հետեւանքներով։
Քաղաքական ներկապնակի ամենագունեղ թեմաները Աննա Սարգսյանը «3-րդ հազարամյակի» տաղավարում քննարկել է բանիմաց մասնագետների հետ, որտեղ հնչած լավագույն մտքերը ներկայացնում ենք մեկ շնչով։   
Այսպիսով՝
Կառավարությունն առաջ քաշեց «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխարինել «Հայաստանի պատմությունով»։
Իշխող ուժի առանձին ներկայացուցիչներ տարբեր առիթներով հարցականի տակ դրեցին՝ խնդրականացրեցին, պետության գոյության իմաստը։
Իսթեբլիշմենտի վարած քաղաքականության հետեւանքով կարող է լինել Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ հայկական պետություն:
Արցախյան պատերազմն ակնհայտորեն ազդեց հայ հասարակության ազգային վարքագծի վրա և դրա դրսեւորումները շոշափելի են։
Հայաստանի կառավարությունը շարունակեց բավարարել Ադրբեջանի պահանջները՝ առաջ տանելով զիջողական քաղաքականությունը։
Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը պետական մակարդակով՝ ծրագրված, սկսեց Արցախում ոչնչացնել հայկական հետքը։
Պատերազմից հետո Հասարակությունը կորցրեց հավատն իր ռեսուրսների նկատմամբ, ինչի հետեւանքով պարտության հետեւանքներն ավելի կործանարար են։
Արցախից բռնի տեղահանությունից հետո մեր հայրենակիցները Հայաստանում հայտնվեցին «ծանոթ օտար»-ի կարգավիճակում։
Պատերազմից հետո քաղաքական իշխանության գլխամասային նարատիվն այն է, որ Հայաստանի հետ տեղի ունեցող իրադարձություններն անխուսափելի են։ 

2024-08-29T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ