Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը։ Ցուցադրությանը ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ավելի քան 60 ցուցանմուշ, որոնք  խորհրդանշում են Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։ Ցուցադրության և Պատմության թանգարանում վերջին տարիների տեղի ունեցող փոփոխությունների մասին «Արտֆոկուսում» զրուցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու արվեստաբան Անահիտ Մարգարյանը:
 

2024-11-03T20:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ