Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արման Սիմիկյանը նոր էր ավարտել Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը և ընդամենը 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա  պատերազմը: Հետախույզ-գնդացրորդը հրաշքով է փրկվել որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Նրան արյունաքամ վիճակում, մի կերպ են հասցրել հոսպիտալ։ Արմանը հավատում է հայոց բանակի զինվորին, այն ներուժին, որ ամբարված է նրա երակներում:

 

2025-03-10T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ