Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» ցուցահանդեսը:
Հայերեն է թարգմանվել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գիրքը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու ցուցահանդեսը՝ «Ժամանակի բաբախումը» խորագրով:
Արցախի Շուշի քաղաքում ավարտվել են 19-րդ դարի ճարտարապետական–կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում անցկացվեց «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը:
Աղվերանում անցկացվեց «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողով ՝ՀՀ ԿԳՄՍ նախաձեռնությամբ, Բրիտանական խորհրդի և «Ստեղծարար Եվրոպա» նախագծի աջակցությամբ:
Նախորդ շաբաթ անցկացվեց «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը:
Լույս են տեսել Ժոզեֆ Բեդիեի «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» գիրքը և Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գիտաֆանտաստիկ վեպը:
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-10-21T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար