FaTw9yHOrIk

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայրաքաղաքի և մարզերի 22 պատասխանատուներին։ Նորին Սրբությունը տեղեկացրեց առաջիկայում Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի տեղի ունենալիք հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների և առաջարկությունների հարցում։

 
2020-09-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ