Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը hունվարի 30-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հյուրընկալեց հայտնի շեփորահար Ռամ Օրենին և կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովին: Հնչեցին Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրային երկրորդ կոնցերտը Դավիթ Մնացականյանի թեմայով, Նուբար Ասլանյանի Կոնցերտը շեփորի և նվագախմբի համար և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
2015-01-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ