2020թ. պատերազմից հետո Արցախի 193 բնիկ հայկական բնակավայր է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայ եկեղեցու Արցախի թեմի տվյալներով թեմի իրավասության տակ գտնվող 210 եկեղեցի ու վանք է օկուպացված: Իսկ եթե գույքագրենք բոլոր հուշարձանները, ապա դրանց թիվը, մասնագետների կարծիքով, կանցնի 10000-ը: Ինչպե՞ս է մշակութային արժեքների բռնայուրացումը ուղղակիորեն ոտնահարում մարդու հիմնարար իրավունքը: Ինչպե՞ս կարող է մշակութային իրավունքի պաշտպանությունը, այդ թվում՝ դատական ատյանների միջոցով, նպաստել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Քննարկում ենք մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2023-06-08T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ