Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդի ֆինանսավորմամբ Ֆլորենցիայի համալսարանում գործող «Արմեն» գիտահետազոտական ծրագրի մասնակիցներին, որոնք մատենադարանի ավելի քան տասը հետազոտողների հետ մասնակցել են «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում» թեմայով երկօրյա աշխատաժողովին: Հետազոտությունների թեմաներն ընդգրկում են Բագրատունիների Հայկական պետականության վերականգնումից մինչև Հայաստանում մոնղոլական իշխանության անկումը: Ուսումնասիրության նյութ են դարձել Մատենադարանում, Վենետիկի Մխիթարյան Միաբանության գրադարաններում, Վիեննայում, Երուսաղեմում ու Փարիզում պահվող քիչ հայտնի ձեռագրեր և բնագրեր:

 
2024-06-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ