Բրազիլիայի Հայոց Թեմի «Երիտասարդաց ձայն» մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Պատարագին մասնակցել է Եկմալյանի պատարագի «Դպրաց բաժնի» երգեցողությամբ: «Դուրյան» Ազգային վարժարանի սաներից կազմված «Երիտասարդաց ձայն» պատանեկան երգչախումբը 2 տարի առաջ հիմնել և ղեկավարում է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ Սրբազանը: Երգչախումբը, շարականների և ազգային երգերի կատարմամբ, համերգներով հանդես է եկել տարբեր բեմերում: Պատարագի ամբողջական երգեցողությամբ առաջին անգամ է հանդես եկել՝ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ մայր եկեղեցում:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2024-11-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ