Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տան սաները բեմադրել են «Բույնը» ներկայացումը: Այն հայորդյաց տուն մտած անհատի անցած ճանապարհի և հարազատ անկյան մասին է, որը տուն ու բույն է հիշեցնում: Ներկայացման մեջ ներգրավվել են հայորդյաց տան ավելի քան 70 սաներ, որոնք պարի, գեղարվեստական մարմնամարզության, թատրոնի դասարաններից ու երգչախմբից են:

2025-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ