
Թանգարանը ներկայացրել է կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանի ջութակը, որը նրա հայրը մեծ զրկանքներով է գնել։ Կանաչյանը Կոմիտասի հինգ շնորհալի աշակերտներից մեկն էր։ Կոմպոզիտորի ստեղծած խմբերգերը, հայ բանաստեղծների խոսքերով գրված մեներգերը, հայրենասիրական երգերի մշակումներն ու մանկական երգերը հնչել են Սփյուռքում և Հայաստանում։ Հոբելյանի առիթով թանգարանում ելույթ են ունեցել Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները:
2025-02-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ