
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, համահայկական և միջազգային կառույցներին մեկտեղել ջանքերը` ամեն գնով հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դադարեցնելու և նրանց ազատ արձակմանը հասնելու համար։ Խորհուրդը արձանագրել է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Թշնամին անթաքույց նպատակ է հետապնդում հիմնովին խեղաթյուրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
2025-03-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ