
Մայր Աթոռը հայտարարել է, որ նախատեսված է եղել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չի եղել գումարել Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների բացակայության պատճառով։ Ժողովականները արձանագրել են, որ նրանց ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։
2025-11-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ
