
Նա Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գերմանացի պատմաբանը 2015-ին հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որում ներկայացրել է 1915-1916 թվականներին վերաբերող, երբևէ չհրատարակված բազմաթիվ փաստաթղթեր Վատիկանի՝ մինչ այդ փակ արխիվներից: Վեհափառ Հայրապետը պատմաբանին հրավիրել է բանախոսություններով հանդես գալ Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։
2025-12-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
