Վենետիկի Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանը
Ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը անցկացվող Վենետիկի 60-րդ Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանի «Արձագանք» խորագրով բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը: Նինա Խեմչյանն արվեստի միջոցով կխոսի այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության մասին, կանդրադառնա ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։ Տաղավարի կոմիսարն է կրթության նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը: Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուս»-ում զրուցել է Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի և կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի հետ:
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան